«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհաններին կրակոցի հետքեր են հայտնաբերվել. մանրամասներ


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհաններին կրակոցի հետքեր են հայտնաբերվել. մանրամասներ

  • 03-05-2023 15:52:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ենթադրվում է, որ դպրոցի պատուհաններին օդաճնշիչ ատրճանակով են կրակել։
 
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր առավոտյան կրակոցի հետքեր են հայտնաբերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
 
«Ահազանգողի կարծիքով` հետքը եղել է օդաճնշիչ ատրճանակից։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբ, որը դեռ տեղում աշխատում է, դրա համար այլ մանրամասներ դեռ չունենք»,– նշեց նա։
 
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից Sputnik Արմենիային հայտնեցին, որ կրակոցների հետքերը հայտնաբերվել են միջանցքի պատուհանին։
 
«Ոչ մի բան տեղի չի ունեցել, առավոտյան պատուհանի վրա հետքեր ենք տեսել, զանգել ենք ոստիկանություն։ Վարկածներ չենք շրջանառում»,– ասաց կրթահամալիրի տնօրեն Սուսաննա Մարկոսյանը։
 
Նա նշեց, որ դեպքը ամենայն հավանականությամբ գիշերն է տեղի ունեցել, տուժածներ չկան։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play