Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ. ՀՀ ՊՆ
11-05-2023 10:20:03 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
Անհայտ ծագում ունեցող տելեգրամյան որոշ ալիքներ ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին:
Հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: