ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած


ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

  • 03-06-2023 11:11:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 3-ին, ժամը 05։16-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69-րդ կմ-ին «Kia» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ա., ծնված 1973 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 500 մ), շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից, տուժածը հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ 
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։
 
ԳՆ ՓԾ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play