Բոլորի համար հստակ է, որ ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքում սահմաններն ամբողջությամբ վերահսկելու է հայկական կողմը․ Արմեն Գրիգորյան


Բոլորի համար հստակ է, որ ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքում սահմաններն ամբողջությամբ վերահսկելու է հայկական կողմը․ Արմեն Գրիգորյան

  • 05-06-2023 12:13:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացում ներգրավված բոլոր գործընկերների համար հստակ է դարձել, որ ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքում սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացնելու են հայկական ծառայությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։ «Ապաշրջափակման մասով մի կարևոր բան կա։ Կարծում եմ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանների վերահսկողությունն ամբողջովին իրականացնելու է հայկական կողմը։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է»,- ասել է Գրիգորյանը։  
 
Գրիգորյանը մանրամասնեց, որ ապաշրջափակման հարցում երեք հիմնական սկզբունք կա, որոնց հայկական կողմը հետևում է։
 
Խոսքը Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ սուվերենության և իրավազորության մասին է։
 
Հայաստանը կարևորում է նաև փոխադարձության սկզբունքը, այսինքն՝ Հայաստանն էլ պետք է Ադրբեջանի տարածքով տեղաշարժի հնարավորություն ստանա։
 
Գրիգորյանի խոսքով՝ ապաշրջափակումը կարող է տեղի ունենալ այս սկզբունքների շրջանակում։ «Գիտեք, որ երկար ժամանակ Հայաստանի վրա տարբեր ձևերով ճնշումներ էին գործադրվում այս սկզբունքներից դուրս որևէ լուծում գտնելու համար։
 
Ներկայումս ավելի հստակ է դարձել, որ Հայաստանն այդ քայլին չի գնալու»,- ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։
 
Նա հավելել է, որ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի նպատակներից մեկը Հայաստանի վրա ռազմական ճանապարհով ճնշում գործադրելն էր, որպեսզի վերջինս ապաշրջափակման հարցում իր դիրքորոշումը փոխի, սակայն Հայաստանը հաստատակամ է այս հարցում։  
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play