ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Ջերմուկում և Իջևանում


ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Ջերմուկում և Իջևանում

  • 07-06-2023 14:08:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ռիտերի խոսքով` առաքելության նպատակը, ի թիվս այլ հարցերի, սահմանամերձ շրջաններում անվտանգության առումով կայունության հաստատման գործում ներդրում ունենալն է:
 
 ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Ջերմուկում և Իջևանում։ Ինչպես հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը, այս մասին հայտարարել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
 
«Առաքելությունը նախատեսում է առաջիկա ամիսներին երեք լրացուցիչ օպերատիվ կենտրոն բացել Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում՝ մոտ ապագայում աստիճանաբար հասնելով լիարժեք պատրաստության», - ասել է Ռիտերը:
 
Նրա խոսքով՝ աշխատանքի մեկնարկից ի վեր առաջին երեք ամիսներին առաքելությունն իր կենտրոններից ընդհանուր առմամբ ավելի քան 300 պարեկություն է իրականացրել Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում: Ամեն շաբաթ պարեկներն ավելի քան 3800 կմ են անցնում:
 
«Մեր նպատակն է, ի թիվս այլ հարցերի, ներդրում ունենալ սահմանամերձ շրջաններում անվտանգության կայունացման գործում։ Եվ, ըստ շատ հայ պաշտոնյաների, EUMA-ն նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Սակայն իրավիճակը դեռ անկայուն է», - հավելել է Ռիտերը։
 
Առաքելության շտաբը գտնվում է Եղեգնաձորում, ունի վեց օպերատիվ կենտրոն և կապի գրասենյակ Երևանում:
 
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play