Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փորձեն գտնել փոխադարձ ընդունելի լուծում․ Լուկաշենկո


Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փորձեն գտնել փոխադարձ ընդունելի լուծում․ Լուկաշենկո

  • 08-06-2023 13:32:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փորձեն գտնել փոխադարձ ընդունելի լուծում՝ հակամարտությունը հաղթահարելու համար, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հանդիպելով ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ։
 
«Համբերություն և փորձեր՝ գտնելու հարցի լուծում, որը ձեռնտու կլինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- ասել է Բելառուսի նախագահը։
 
ՀԱՊԿ նիստը մեկնարկել է այսօր։ Երեկ Մինսկ է մեկնել նաև Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play