Զբիգնեւ Բժեզինսկի. ԱՄՆ-ը եւ Չինաստանը պետք է միմյանց միջեւ<br /> կիսեն իշխանությունն աշխարհում<br />


Զբիգնեւ Բժեզինսկի. ԱՄՆ-ը եւ Չինաստանը պետք է միմյանց միջեւ
կիսեն իշխանությունն աշխարհում

  • 15-01-2009 19:50:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկացի հայտնի քաղաքագետ Զբիգնեւ Բժեզինսկին համոզված է, որ Չինաստանը եւ ԱՄՆ-ը կկարողանան լուծել համաշխարհային խնդիրների մեծ մասը: Դրա համար նրանց հարկավոր է ավելի սերտ համագործակցել, ինչին կօգնի ոչ պաշտոնական G2 ստեղծումը, ուր կմտնեն Վաշինգտոնը եւ Պեկինը: Զբիգնեւ Բժեզինսկին բրիտանական «Ֆայնենշլ թայմս» թերթի համար գրած իր հոդվածում առաջարկում է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հնարավոր համագործակցության սցենարներ: Հոդվածը նա գրել է Պեկինում ունեցած իր ելույթի հիման վրա, ուր Բժեզինսկին այցելել էր այս շաբաթ ՉԺՀ եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարելիցի առթիվ:
Նոյյան տապան  -   Միջազգային