Ռուսաստանը ձգտելու է ընդլայնել ՄԱԿ-ի ԱԽ-ն Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի հաշվին. Լավրով


Ռուսաստանը ձգտելու է ընդլայնել ՄԱԿ-ի ԱԽ-ն Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի հաշվին. Լավրով

  • 30-06-2023 15:49:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուսաստանը ձգտելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) կազմի հնարավորինս շուտ ընդլայնման հասնել Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների հաշվին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին առցանց ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
 
«Նույնքան կարևոր խնդիր է ՄԱԿ-ի գլխավոր մարմինների վիճակը համապատասխանեցնել ժամանակակից իրողություններին, նկատի ունեմ, առաջին հերթին, Անվտանգության խորհրդի բարեփոխումը, որտեղ Արևմուտքը բացարձակապես անհամաչափ է ներկայացված․ 15 անդամներից, այսպես կոչված, ոսկե միլիարդն զբաղեցնում է 6 տեղ, սա անազնիվ է, անարդար: Ուստի մենք ձգտելու ենք հնարավորինս արագ ընդլայնել Անվտանգության խորհրդի անդամության կազմը՝ դրա մեջ ընդգրկելով Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրները», - ասել է նախարարը։
 
Դրա հետ մեկտեղ Լավրովն ընդգծել է, որ այս ցուցակին լրացուցիչ արևմտյան թեկնածուներ ավելացնելու փորձերը «հակաարդյունավետ են և բացարձակապես անհեռանկարային»։
 
«Գերիշխանությունն ավարտվում է, ժամանակն է անցնել իրավահավասարությանը: Եթե բոլորը կողմ են ժողովրդավարությանը, ապա չմոռանանք, որ ժողովրդավարություն է պահանջվում նաև միջազգային հարաբերություններում», - հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play