Կովկասում խաղաղություն չի լինի, եթե Ալիևը պատասխանատվություն չկրի հայ ժողովրդի դեմ ագրեսիայի համար. Փալոն


Կովկասում խաղաղություն չի լինի, եթե Ալիևը պատասխանատվություն չկրի հայ ժողովրդի դեմ ագրեսիայի համար. Փալոն

  • 07-09-2023 14:49:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կարծում է, որ խոսքերը պետք է վերածվեն գործողությունների, և Ադրբեջանի նախագահը պետք է պատասխանատվության ենթարկվի ԼՂ-ում էթնիկ զտման իր արշավի համար։ 
 
Այս մասին նա գրել է X-ի (նախկինում՝ «Թվիթեր») միկրոբլոգում՝ արձագանքելով Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցից հետո հրապարակված հաղորդագրությանը, թե Բլինքենը կրկնել է Լաչինի միջանցքը բացելու կոչը։
 
«Կովկասում խաղաղություն չի լինի, եթե Ալիևը պատասխանատվություն չկրի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի համար»,- նշել է Փալոնը:
 
Մեկ այլ գրառման մեջ էլ նա գրել է. «Բլինքենն իրավացիորեն է կոչ անում դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, սակայն այս խոսքերին պետք է արձագանքել բովանդակալից գործողություններով։ Հատկապես, երբ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակում է սրվել»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play