Այսօր սպասվում է ադրբեջանցիների կողմից առևանգված 3 տղաների վերադարձ ՀՀ


Այսօր սպասվում է ադրբեջանցիների կողմից առևանգված 3 տղաների վերադարձ ՀՀ

  • 07-09-2023 17:02:27   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից օգոստոսի 28-ին առևանգված արցախցի երեք երիտասարդներին, ըստ տղաներից մեկի հոր` Ջամբուլ Հովսեփյանի, այսօր պետք Հակարիի կամրջից տեղափոխեն Հայաստանի Հանրապետություն։ Ջամբուլ Հովսեփյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ որդին իր հետ դեռ կապ չի հաստատել։
 
Հիշեցնենք` օգոստոսի 28-ին ժամը 13:00-ի սահմաներում Ալեն Նելսոնի Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանն Արցախից Հայաստան գալիս առևանգվել էին ադրբեջանցիների կողմից` ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի աշխատակիցների ներկայությամբ։ Նրանց տեղափոխել էին Բաքու և կալանավորել 10 օրով` Ադրբեջանի դրոշն անարգելու մեղադրանքով։ Ադրբեջանի դատախազությունը հայտարարել էր, որ նրանց նկատմամբ կիրառվել է «վարչական պատիժ 10-օրյա կալանքի տեսքով», ինչից հետո «կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play