Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Թուրքիան


Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Թուրքիան

  • 18-10-2023 13:27:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
hetq. Իսրայելը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին այդ երկիրը շտապ լքելու կոչ է արել։ Հայտարարությունը TACC գործակալության փոխանցմամբ տարածել է Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը։ 
 
«Արտերկրում իսրայելցիների նկատմամբ ահաբեկչական սպառնալիքների շարունակական աճի ֆոնին Թուրքիա մեկնելու նախազգուշացումը բարձրացվել է մինչև ամենաբարձր՝ 4-րդ մակարդակի: Թուրքիայում գտնվող բոլոր իսրայելցիները պետք է հնարավորինս շուտ հեռանան այդ երկրից»,- ասված է իսրայելական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
 
Ավելի վաղ, Մարոկկոյում ահաբեկչական սպառնալիքի մակարդակն Իսրայելի կողմից բարձրացվել էր մինչև 2-րդ մակարդակ։ Ըստ Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի մեկ այլ հայտարարության՝ այդ երկրում գտնվող իսրայելցիները պետք է ձեռնարկեն նախազգուշական միջոցներ։
 
Հոկտեմբերի 8-ին հրապարակված մեկ այլ հայտարարության մեջ էլ Իսրայելի քաղաքացիներին կոչ էր արվում չմեկնել Մերձավոր Արևելքի երկրներ ու հրատապ լքել Սինայի թերակղզին (գտնվում է Եգիպտոսի կազմում- խմբ.)։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play