Իրավիճակը տարածաշրջանում հասել է կրիտիկական փուլի եւ կարող է դուրս գալ վերահսկողությունից. Իրանի ԱԳ նախարար


Իրավիճակը տարածաշրջանում հասել է կրիտիկական փուլի եւ կարող է դուրս գալ վերահսկողությունից. Իրանի ԱԳ նախարար

  • 19-10-2023 12:56:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը իսլամական երկրներին Գազայի հատվածում իսրայելական վարչակարգի ռազմական հանցագործությունների դադարեցման հավաքական ջանքերի կոչ է արել, տեղեկացրել է Tasnim-ը։
 
Սաուդցի գործընկերոջ՝ Ֆեյսալ բեն Ֆարհանի հետ Ջիդայում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա բարձր է գնահատել պաղեստինցիների աջակցության Էր Ռիադի դիրքորոշումը։
 
Իրանցի նախարարը տեղեկացրել է «Հեզբոլլահի», ՀԱՄԱՍ-ի եւ «Իսլամական ջիհադի» ղեկավարների, ինչպես նաեւ տարածաշրջանային առաջնորդների հետ իր վերջին հանդիպումների եւ բանակցությունների մասին Պաղեստինում եւ Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն ուրիշներին զսպվածության խորհուրդ է տալիս, բայց աջակցում է Իսրայելին։
 
Աբդոլահիանը ընդգծել է մուսուլմանական երկրների համատեղ ջանքերի անհրաժեշտության մասին։
 
Նրա խոսքով՝ իրավիճակը տարածաշրջանում հասել է կրիտիկական փուլի եւ կարող է դուրս գալ վերահսկողությունից, ուստի ժամանակի գործոնը կարեւոր նշանակություն ունի։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play