Ամեն ինչ իր պատասխանն ունի, ուղղակի ես չեմ կարող այսքանի մոտ խոսել. Շահրամանյանը հորդորեց չվտանգել Հայաստանը


Ամեն ինչ իր պատասխանն ունի, ուղղակի ես չեմ կարող այսքանի մոտ խոսել. Շահրամանյանը հորդորեց չվտանգել Հայաստանը

  • 20-10-2023 13:40:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Մենք բոլորս հիմա գտնվում ենք շատ ծանր վիճակում, բոլորս: Իսկ այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ Արցախի ներկայացուցչության դիմաց, ավելի է ծանրացնում վիճակը»:
 
Այս մասին Երևանում՝ Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիայի դուրս եկած արցախցիներին ասաց ԼՂ կազմալուծման փաստաթղթի տակ ստորագրած նախագահ Սամվել Շահրամանյանը:
 
«Բոլորս էլ դժվար իրավիճակում ենք: Մեր թշնամին մեկն է, բոլորս էլ գիտենք։ Ես բոլորիդ ու ձեր ընտանիքների առաջ պատասխանատու եմ, ես իմ ամեն քայլի համար պատասխանատու եմ»,- դիմելով արցախցիներին՝ նշեց Շահրամանյանը։
 
Նա հավելեց, որ բացի Լեռնային Ղարաբաղից, կա նաև երկրորդ հայրենիք՝ Հայստանը. արցախցիները Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունեն։
 
«Ես պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել, քննարկել հարցերը, ամեն ինչ իր պատասխանն ունի: Ուղղակի ես չեմ կարող այսքանի մոտ խոսել դրա մասին»,- արձագանքեց Շահրամանյանը՝ հորդորելով կազմել 10-20 հոգանոց խումբ ու այդպես մոտենալ զրուցելու:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play