Էրդողանը Ղարաբաղը հիշատակել է թուրքական աշխարհի հաղթանակի համատեքստում


Էրդողանը Ղարաբաղը հիշատակել է թուրքական աշխարհի հաղթանակի համատեքստում

  • 30-10-2023 12:35:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Հեյ Արևմուտք, ես քո հետ եմ խոսում։ Դու, ի՞նչ է, կրկին պատերազմ ե՞ս ուզում սկսել խաչի ու կիսալուսնի միջև»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շաբաթ օրը՝ ի պաշտպանություն պաղեստինցիների Ստամբուլում կայացած մեծ հանրահավաքում։
 
«Եթե դա ես անում, ապա իմացիր, որ (թուրք) ժողովուրդը չի մեռել։ Մենք ամբողջ հասակով կանգնած ենք և այնպիսի վճռականությամբ, ինչպես մենք Լիբիայում, ինչպես Ղարաբաղում, մենք նաև Մերձավոր Արևելքում», - նշել է նա։
 
Այդ հանրահավաքում Էրդողանը ծանր մեղրանքներ է հնչեցրել Իսրայելի հասցեին, ընդհուպ մինչև պատերազմական հանցագործի վարքագիծ համարելով Գազայի հատվածի դեմ ռազմական գործողությունը։
 
Նրա ելույթից հետո Իսրայելը Թուրքիայից հետ է կանչել իր դիվանագետներին։
 
Ըստ «Daily Sabah»-ի՝ հանրահավաքի կազմակերպիչներն ասել են, որ 1,5 միլիոն մարդ է մասնակցել հանրահավաքին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play