Ղրղզստանը պատրաստվում է փակել ԱՄՆ-ի բազան<br />


Ղրղզստանը պատրաստվում է փակել ԱՄՆ-ի բազան

  • 18-12-2008 16:35:00   | Ղրղզստան  |  Միջազգային
ԲԻՇՔԵԿ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ղրղզստանը պատրաստվում է փակել բիշքեկյան «Մանաս» օդանավակայանի ամերիկյան առանցքային ավիաբազան, որն օգտագործվում է ռազմական գործողության ապահովման համար Աֆղանստանում: Այս մասին հաղորդում է «Ֆրանսպրեսը»` վկայակոչելով երկրի ղեկավարության ներկայացուցչի: «Մենք պատրաստում ենք բազայի փակման համար անհրաժեշտ թղթերը»,- հայտնել է Ղրղզստանի նախագահի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, որի անունը չի նշվում: Անձամբ նախագահ Կուրմանբեկ Բաքիեւն ավելի վաղ ղրղզական «Քաբար» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նույնպես չէր բացառել ամերիկյան ավիաբազայի փակման հնարավորությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային