Իլհամ Ալիևը ՌԴ-ի և ԱՄՆ-ի ընտրությունների շրջանը վտանգավոր համարելով՝ առաջ է ընկնում. Արամ Սարգսյան


Իլհամ Ալիևը ՌԴ-ի և ԱՄՆ-ի ընտրությունների շրջանը վտանգավոր համարելով՝ առաջ է ընկնում. Արամ Սարգսյան

  • 08-12-2023 11:00:14   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ իր Ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Իլհամ Ալիևը ՌԴ-ի և ԱՄՆ-ի ընտրությունների շրջանը վտանգավոր համարելով՝ առաջ է ընկնում: Նախ՝ իր համար ամենահարմար ժամանակաշրջանն է, քանի որ հաղթողի դափնիներով է։ Երկրորդ՝ այս փուլում, երբ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն համոզում են, որ իրենց հովանու ներքո բանակցության գնա, կոշտ չեն վերաբերվի իրեն, քանի որ Ադրբեջանում փոխարինող անհատ և քաղաքական ուժ չունեն: Վերջապես՝ ընտրություններում ստացած լիգիտիմությունը լրացուցիչ հիմնավորում կդառնա, որ ադրբեջանցի ժողովուրդը արդար է համարում իր ղեկավարության՝ ռազմական ուժով խնդիրների լուծման կեցվածքը, որ կազատի Իլհամ Ալիևին բազմաթիվ մեղադրանքներից։ Ադրբեջանի նախագահի այս քայլը նաև ՀՀ-ի հետ բանակցություններում քաղաքական առումով ավելի ամուր դիրքերից հանդես գալուն է միտված և ժողովրդավարության առումով ՀՀ-ի հետ ունեցած մեծ տարբերությունը մեղմելուն։ 
 
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մինչև ԱՄՆ ընտրությունների արդյունքները հաստատելը՝ Ալիևը կջանա ժամանակ ձգել...
 
Նա միանշանակ փորձում է բոլոր ձվերը միայն ռուսական և թուրքական կողովներում չդնել և ճկուն մանևրում է՝ բոլոր կողմերից մաքսիմումը պոկելով։ ԱՄՆ-ը վստահաբար հասկանում է, բայց աշխարհաքաղաքական իրավիճակը, ներսում հանրապետականների կոշտ դիմադրությունը և առաջիկա ընտրությունների կատեգորիկությունը թույլ չեն տալիս ավելին անել։
 
 Հ.Գ. Մեր թիվ մեկ խնդիրն է, այս փուլում, խուսափել պատերազմից, որի հնարավորությունը հանձինս բարեկամ երկրների, իրականություն է դառնում, մնում է ժամանակը ճիշտ օգտագործենք պետությունը հզորացնելու համար։»
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play