Անկարայում նախապատրաստում են Էրդողանի և Պուտինի հանդիպումը


Անկարայում նախապատրաստում են Էրդողանի և Պուտինի հանդիպումը

  • 09-01-2024 12:26:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Թուրքիայի նախագահի վարչակազմի տվյալներով՝ այդ հարցում դեռ հստակություն չկա։
 
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը նախապատրաստվում է, մանրամասները համաձայնեցվում են դիվանագիտական խողովակներով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմը։
 
«Հանդիպումն օրակարգում է, դիվանագիտական ուղիներով համապատասխան աշխատանքներ են տարվում: Դեռևս կոնկրետ ոչինչ չկա»,- հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
 
Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրում է հանդիպել Էրդողանի հետ տարեսկզբին, իսկ մինչ այդ առաջնորդները չեն կարողացել հանդիպել Թուրքիայի նախագահի ժամանակացույցի պատճառով։ Էրդողանը նաև հայտարարել էր, որ կհանդիպի Պուտինի հետ և կքննարկի «հացահատիկի գործարքի» վերսկսումը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play