«Նախարարությունն անարդար է վարվում»․ մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են անում


«Նախարարությունն անարդար է վարվում»․ մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են անում

  • 09-01-2024 15:24:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Մի խումբ ուսուցիչներ, որոնք շաբաթներ առաջ աշխատանքից ազատման հրամաններ են ստացել, վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Կրթության նախարարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։
 
Ուսուցիչները միջին մասնագիտական կրթություն ունեն։ Անցած տարեսկզբին ընդունված օրենքով նրանք պետք է բարձրագույն կրթության դիպլոմ ունենան՝ դպրոցում դասվանդելու համար։ Այս տարի նախարարությունը նրանց առաջարկել է մասնակցել կամավոր ատեստավորման։
 
Բողոքի ակցիային մասնակցող ուսուցիչներից շատերը նշում են, որ մի քանի միավորի պատճառով տապալել են թեստը, նրանք դժգոհում են, թե նախարարությունն անարդար է իրենց հետ վարվում։
 
 
Ռոբերտ Զարգարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play