Մեկ միլիարդ դոլարի զենք է կորել, ԱՄՆ-ը կհրաժարվի աջակցել Ուկրաինային. Ֆրանսիան շոկային հայտարարություն է արել


Մեկ միլիարդ դոլարի զենք է կորել, ԱՄՆ-ը կհրաժարվի աջակցել Ուկրաինային. Ֆրանսիան շոկային հայտարարություն է արել

  • 13-01-2024 11:28:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ամերիկայի Միացյալ Նահանգները կհրաժարվի Կիևին ցանկացած հետագա օգնությունից՝ զենքի հաշվառման հետ կապված խնդիրների պատճառով:
 
Այս մասին X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է ֆրանսիական Patriots կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։
 
Այս շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարարության տեսուչ Ռոբերտ Սթորչը զեկույցում հայտարարել է, որ Պենտագոնը պատշաճ կերպով չի հետևել Ուկրաինա զենքի փոխանցումներին: Նրա խոսքով, 1,699 միլիարդ ընդհանուր մատակարարումից շուրջ մեկ միլիարդ դոլարի զենքը մնում է անհայտ։
 
«Սա կմղի Կոնգրեսին հրաժարվել Ուկրաինային զենք մատակարարելուց, հատկապես, որ այս պետությունը շատ կոռումպացված է»,- գրել է քաղաքական գործիչը։
 
Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Եվրամիության կողմից Ուկրաինային օգնելու համար հատկացված գումարները ծախսվում են ոչ թե պայմանների բարելավման, այլ պատերազմի վրա, իսկ Կիևում կոռուպցիայի մակարդակը միայն աճում է։
 
Ըստ Politico-ի՝ Սպիտակ տունը շատ մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի խնդրով։ Բացի այդ, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալները ազդում են Ուկրաինայի զինված ուժերին զենք մատակարարելու արևմտյան երկրների որոշման վրա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play