Նեթանյահուն Շոլցին շնորհակալություն է հայտնել Հաագայի դատարանում ՀԱՀ-ի հայցով Իսրայելին աջակցելու համար


Նեթանյահուն Շոլցին շնորհակալություն է հայտնել Հաագայի դատարանում ՀԱՀ-ի հայցով Իսրայելին աջակցելու համար

  • 13-01-2024 12:14:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, շնորհակալություն հայտնել Արդարադատության միջազգային դատարանում Հարավաֆրիկյան Հանրապետության հայցի քննարկմանը որպես երրորդ կողմ միանալու՝ Գերմանիայի որոշման համար:
 
Այդ մասին հայտնել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը։
 
Ավելի վաղ ՀԱՀ-ը Հաագայի դատարան հայց էր ներկայացրել՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի ենթադրյալ խախտման կապակցությամբ:
 
Իսրայելական կողմը հերքել է այդ մեղադրանքները՝ Հարավաֆրիկյան Հանրապետության դիրքորոշումը անվանելով կեղծավոր, և խնդրել է լսումների ժամանակ գործը հանել քննությունից:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play