Ստոկհոլմում եւ Օսլոյում հանձնվել են Նոբելյան մրցանակները
11-12-2008 16:20:00 | Շվեդիա | Միջազգային
ՍՏՈԿՀՈԼՄ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շվեդիայի թագավոր
Կարլոս XVI Գուստավը հանձնել է պարգեւները 2008 թվականի ֆիզիկայի,
քիմիայի, բժշկագիտության, գրականության եւ էկոնոմիկայի ոլորտների
Նոբելյան մրցանակի դափնեկիրներին:
Արարողությունը կայացել է Շվեդիայի մայրաքաղաքի
Համերգասրահում: Ֆիզիկայի ոլորտի Նոբելյան մրցանակը հանձնվել է
ճապոնացիներ Մակոտո Կոբայասիին եւ Տոիսիխիդե Մասկավեին: ԱՄՆ-ում
աշխատող ճապոնացի Յոտիրո Նամբուն չի կարողացել ժամանել
հանդիսությանը:
Այնուհետեւ կայացել է քիմիայի ոլորտի Նոբելյան դափնեկիրների
պարգեւատրումը: Բոլոր մրցանակակիրները` Օսամու Սիմոմուրան, Մարտին Չալֆին
եւ Ռոջեր Սիենը աշխատում են ԱՄՆ-ում:
Բժշկագիտության ոլորտի մրցանակն ստացել են գերմանացի Հարալդ
ցուր Հաուզենը եւ երկու ֆրանսիացիներ` Ֆրանսուազ Բարրե-Սինուսսին
եւ Լյուք Մոնտանիեն:
Գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել ֆրանսիացի
գրող Ժան-Մարի լե Կլեզիոն:
Վերջապես, էկոնոմիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի է
արժանացել ամերիկացի Պոլ Կրուգմանը:
Ավելի վաղ Օսլոյում Խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվել է
Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտտի Ախտիսաարիին:
Խաղաղության նոբելյան մրցանակը կազմում է 10 մլն. շվեդական
կռոն (մոտավորապես 1,5 մլն. ԱՄՆ-ի դոլար):