Իրանը կապ չունի Սիրիայում ԱՄՆ ռազմակայանին հարվածելու հետ. ՄԱԿ–ի մշտական ներկայացուցիչ


Իրանը կապ չունի Սիրիայում ԱՄՆ ռազմակայանին հարվածելու հետ. ՄԱԿ–ի մշտական ներկայացուցիչ

  • 29-01-2024 12:51:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ԱԹՍ–ով հարվածի հետևանքով 3 զինվորական մահացել է, ավելի քան 30–ը` վիրավորվել։
 
Իրանի իշխանությունները հայտարարել են` իրենք որևէ կապ չունեն Սիրիայում ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման հետ, որի հետևանքով 3 ամերիկացի զինվորական է զոհվել։
 
Ինչպես IRNA գործակալությանը հայտնել է ՄԱԿ–ում Իսլամական պետության ներկայացուցիչը, իրանական կողմը հարձակման հետ առնչություն չունի։
 
Իրաքի և Հորդանանի հետ սահմանների մոտ գտնվող Էտ–Տանֆ ռազմակայանին անօդաչու թռչող սարքի հարվածի (հունվարի 28-ին) հետևանքով զոհվել է 3 ամերիկացի զինծառայող, ևս 33-ը վիրավորվել են։
 
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս կապակցությամբ հայտարարել է, որ Պենտագոնը գիտի, թե որ արմատական խմբավորումներն են կանգնած հարձակման հետևում։ Նրա խոսքով` այդ խմբավորումներն անպայման կպատժվեն։ Սենատոր Լինդսի Գրեմն իր հերթին կոչ է արել ուղիղ հարված հասցնել Իրանի ուղղությամբ, քանի որ անգամ բոլոր պրոիրանական խմբավորումների ոչնչացումը չի դադարեցնի ագրեսիան։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play