Պայթյունի մասին տեղեկություն չկա, հրդեհի վայրում 16 մարտական հաշվարկ է աշխատում, մոտ 140 հրշեջ. ՆԳՆ մամուլի քարտուղար


Պայթյունի մասին տեղեկություն չկա, հրդեհի վայրում 16 մարտական հաշվարկ է աշխատում, մոտ 140 հրշեջ. ՆԳՆ մամուլի քարտուղար

  • 10-02-2024 13:40:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում. 25 հազար քմ մակերեսով պահեստ է այրվում:
 
Ներկա պահին հրդեհի վայրում 16 մարտական հաշվարկ է աշխատում, մոտ 140 հրշեջ:
 
Պահեստում տարբեր ապրանքներ են եղել, այդ թվում՝ գյուղմթերք, շինանյութ։
 
Լրատվամիջոցների հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հերքեց պայթյունի վերաբերյալ համացանցում տարածված լուրերը:
 
Հիշեցնենք՝ նախնական տեղեկություններով հրդեհի հետևանքով տուժածներ չկան, սակայն մեկ հրշեջ ու մեկ քաղաքացի ծխահարվել են, նրանց բուժօգնություն է տրամադրվել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play