Կիբեռանվտանգության մասնագետների մեկ երրորդն ստացած բարձրագույն կրթությունն անբավարար է համարում ընթացիկ աշխատանքի համար


Կիբեռանվտանգության մասնագետների մեկ երրորդն ստացած բարձրագույն կրթությունն անբավարար է համարում ընթացիկ աշխատանքի համար

  • 20-02-2024 12:30:17   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: Աշխարհում կիբեռանվտանգության ոլորտում աշխատող հարցվածների ավելի քան մեկ երրորդը (36%) վստահ չեն աշխատանքի համար իրենց բարձրագույն կրթության արդյունավետության մեջ և շարունակում են սովորել, որպեսզի դիմակայեն սպառնալիքների անընդհատ փոփոխվող լանդշաֆտին և համաքայլ լինեն արդյունաբերության զարգացման հետ: Այսպիսին են «Կասպերսկի» ընկերության գլոբալ հարցման տվյալները. ընկերությունը որոշել է պարզել ոլորտի կրթության նկատմամբ մասնագետների վերաբերմունքը և այն ազդեցությունը, որ այն թողնում է նրանց կարիերայի աճի վրա: Հետազոտությունն իրականացվել է ընկերության պատվերով ամբողջ աշխարհում, այդ թվում ՝ Ռուսաստանում: Ընդհանուր առմամբ, հարցվել է 1012 մարդ:
 
Կիբեռանվտանգության կրթության որակի վրա ազդող գործոնները որոշելու համար հարցվողներին հարցեր են տրվել դասախոսների համապատասխան կարողությունների, ուսուցման ընթացքում նորագույն տեխնոլոգիաներին և սարքավորումներին հասանելիության և կիբեռանվտանգության ոլորտում իրական միջադեպերի վրա աշխատելու փորձի, ինչպես նաև գործնական աշխատանքին կողմնորոշված ստաժավորման վերաբերյալ:
 
Ընկերությունը հայտնում է, որ տարբեր երկրների տեղեկատվական անվտանգության մասնագետները համակարծիք են, որ կրթական համակարգը շատ առումներով կարող է չհամապատասխանել ոլորտի արդի պահանջներին: Այսպես, գրեթե յուրաքանչյուր չորրորդը (24%) հայտնել է, որ ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները բոլորովին պիտանի չեն եղել ՏԱ ոլորտում աշխատելու համար, իսկ 12%-ը՝ որ դրանք աննշան չափով են օգտակար եղել։ Ընդ որում, գրեթե կեսը (49%) հայտարարել է, որ բուհական ծրագիրն իրենց կիբեռանվտանգության ոլորտում իրական նախագծերի վրա աշխատելու գործնական փորձ է առաջարկել։
 
«Տեխնոլոգիաների և կիբեռսպառնալիքների լանդշաֆտի արագ զարգացումը հանգեցնում է նրան, որ կրթական ծրագրերը չեն հասցնում թարմացվել, և տեղեկատվական անվտանգության գծով նոր շրջանավարտները կարող են չունենալ անհրաժեշտ գիտելիքներ և գործնական փորձ: Մենք օգնում ենք բուհերին նվազեցնել այդ ճեղքվածքը, նպաստում ենք երիտասարդ մասնագետների կրթական ծրագրերին և կրթությանը։ Դրա համար մենք ինտեգրում ենք մեր փորձագետների գիտելիքները վերապատրաստման ծրագրերում, որպեսզի ուսանողները կարողանան միաժամանակ ձեռք բերել տեսական և գործնական փորձ, ինչպես նաև կազմակերպում ենք ստաժավորումներ և միջազգային մրցույթներ: Բացի այդ, մենք այն դիրքորոշումն ունենք, որ կարևոր է թարմացնել գիտելիքները կարիերայի ողջ ընթացքում՝ անկախ բուհում ստացված կրթության մակարդակից և արդիականությունից։ Միայն այս կերպ կարելի է համապատասխանել ոլորտի պահանջներին», - մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության տեղեկատվական անվտանգության ուսուցման բաժնի ղեկավար Եվգենիա Ռուսկիխը:
 
Կիբեռանվտանգության ոլորտի մասնագետների գիտելիքների ընդհանուր մակարդակը բարձրացնելու համար «Կասպերսկի» ընկերությունն առաջարկում է կիրառել բազմաստիճան մոտեցում.
 
1.     Բուհերը կարող են արդիականացնել իրենց ուսումնական ծրագրերը՝ համագործակցելով կիբեռանվտանգության շուկայի խաղացողների հետ։ Օրինակ, անցյալ տարի «Կասպերսկի» ընկերությունը գործարկել է նոր գործընկերային ծրագիր բարձրագույն ուսումնական հաստատությունների համար՝ Kaspersky Academy Alliance։ Այն թույլ է տալիս ուսումնական գործընթացում ինտեգրել կիբեռանվտանգության ոլորտում ընկերության փորձն ու տեխնոլոգիաները։
 
2.     Երիտասարդ մասնագետները կարող են լրացնել իրենց ակադեմիական պատրաստվածությունը իրական աշխատանքային փորձով, օրինակ, տեղեկատվական անվտանգության կամ R&D բաժիններում ստաժավորման գալով: Ռուսաստանում «Կասպերսկի»-ն իրականացնում է  Kaspersky SafeBoard ստաժավորման ծրագիր Մոսկվայի և Մոսկվայի մարզի ուսանողների համար:
 
3.     Կիբեռանվտանգության մասնագետները կարող են զարգացնել իրենց հմտությունները՝ մասնակցելով տարբեր ընկերությունների և կազմակերպությունների կողմից անցկացվող մրցումներին: Այսպես, «Կասպերսկի»-ն անցկացնում է Secur'IT Cup ամենամյա միջազգային ուսանողական մրցույթը։ 2017-ից ի վեր դրան մասնակցել են ավելի քան 6 հազար ուսանողներ ամբողջ աշխարհից:     
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play