Եվրամիությունը ևս մեկ տարով երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը


Եվրամիությունը ևս մեկ տարով երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը

  • 20-02-2024 14:11:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Եվրամիությունը երկարաձգեց Ուկրաինայի հարցով Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների ժամկետը մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը։
 
Ըստ ԵՄ-ի՝ քանի դեռ Ռուսաստանը ուժ է կիրառում Ուկրաինայի նկատմամբ՝ լրջորեն խախտելով միջազգային իրավունքը, «նպատակահարմար է ուժի մեջ թողնել Միության սահմանած բոլոր միջոցները՝ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով լրացուցիչ միջոցներ»:
 
Ի պատասխան 2022-ի փետրվարին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման՝ Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ։ Դրանք ընդլայնվեցին, երբ Ռուսաստանը հայտարարեց ուկրաինական Դոնեցկի, Խերսոնի, Լուգանսկի և Զապորոժիեի շրջանների բռնակցման մասին։
 
2023-ի դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը կրկին դատապարտեց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան՝ շեշտելով Միության աջակցությունը «Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։
 
Եվրամիությունը մինչ օրս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12 փաթեթ է հաստատել, որոնք սահմանափակում են Ռուսաստանի հետ առևտուրը և քաղաքական էլիտայի գործունեությունը: Եվրամիությունը նաև կարծում է, որ «պատժամիջոցները զրկում են ռուսական բանակին և նրա մատակարարներին Ուկրաինայի ինքնիշխան տարածքում պատերազմ մղելու համար անհրաժեշտ ապրանքներ և սարքավորումներ ձեռք բերելուց»։ Այժմ ԵՄ-ն քննարկում է պատժամիջոցների 13-րդ փաթեթը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play