Գևորգ Պապոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար


Գևորգ Պապոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար

  • 05-03-2024 12:42:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Գևորգ Պապոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար։
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Գևորգ Պապոյանին նշանակել էկոնոմիկայի նախարար»,- ասված է հրամանագրում։
 
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստին հավանության էր արժանացել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։
 
Փետրվարի 26-ին Պապոյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, մարտի 4-ին հրապարակվել էր նրա՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play