Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի որևէ որոշում. Պեսկով


Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի որևէ որոշում. Պեսկով

  • 06-03-2024 14:53:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ռուսաստանը Հռոմի ստատուտի կողմ չէ և հետևաբար չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որևէ որոշում։
 
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով դատարանի կողմից հեռահար ավիացիայի ռուս հրամանատարներ Սերգեյ Կոբիլաշի և Սևծովյան նավատորմի հրամանատար Վիկտոր Սոկոլովի ձերբակալման օրդերները։
 
«Մենք կանոնադրության կողմ չենք, մենք դա չենք ճանաչում: Սա ՄՔԴ-ի՝ Ռուսաստանի վերաբերյալ առաջին որոշումը չէ»,- հիշեցրել է Կրեմլի խոսնակը։
 
Հիշեցնենք՝ ՄՔԴ-ն ավելի վաղ ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային՝ կապված Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության հետ:
 
Պեսկովը նաև նշել է, որ ՄՔԴ-ում «տարբեր փակ գործընթացներ են ընթանում»։
 
Ավելի վաղ ՄՔԴ-ն մամուլի հաղորդագրություն էր հրապարակել, որում հայտնել էր Կոբիլաշի և Սոկոլովի նկատմամբ ձերբակալության օրդեր տրամադրելու մասին։ Փաստաթղթում ասվում է, որ երկուսն էլ պատասխանատու են Ուկրաինայի հակամարտության համատեքստում կատարված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play