Փաշինյանն անդրադարձել է միջազգային ատյաններում Բաքվի դեմ գանգատներից հրաժարվելու մասին հարցին


Փաշինյանն անդրադարձել է միջազգային ատյաններում Բաքվի դեմ գանգատներից հրաժարվելու մասին հարցին

  • 12-03-2024 13:18:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Արդյո՞ք ՀՀ-ի օրակարգում կան միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց:
 
Այսօրվա ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հնչած հարցին անդրադառնալով, հայտնեց, որ բանակցությունների ժամանակ այդպիսի հարց քննարկվել և քննարկվում է։
 
«Դա տրամաբանական է, որովհետև եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, ինչո՞ւ են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ: Եթե մենք խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ գալիս ենք համաձայնության և հասնում ենք ստորագրման փուլին, ես չեմ բացառում և նույնիսկ տրամաբանական կհամարեմ»,- նշեց վարչապետը:
 
 
Միաժամանակ նա հայտնեց, որ խոսքը վերաբերում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հայցերին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play