Հայաստան-Թուրքիա հարաբերություններում շոշափելի արդյունքներ չկան. Արարատ Միրզոյան


Հայաստան-Թուրքիա հարաբերություններում շոշափելի արդյունքներ չկան. Արարատ Միրզոյան

  • 15-03-2024 13:01:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Հայաստան-Թուրքիա հարաբերություններում շոշափելի արդյունքներ չկան, վերջնանպատակը իրականացված չէ՝ սահմանի ամբողջական բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում, բայց այնուամենայնիվ եղել են շատ ինտենսիվ իրադարձություններ»:
 
Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքը և արդյունքները՝ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
 
«Նախ հունվարի 6-ին Թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքները, այնուհետև՝ փետրվարի 6-ին, Թուրքիայում տեղի ունեցավ երկրաշարժ, որին Հայաստանը արձագանքեց հումանիտար դիրքորոշմամբ: Խորհրդանշական էր, որ հումանիտար օգնությունը (7 բեռնատար) Մարգարայի կամրջով սահմանը հատեցին և հասցրին դրա կարիքը ունեցող բնակչությանը»,- ասաց նախարարը:
 
Անդրադառնալով նախարարների մակարդակով հանդիպումներին և պայմանավորվածություններին՝ Միրզոյանը նշեց.
 
«Պայմանավորվածություն ձեռք բերվեց մասնակիորեն վերաբացել սահմանը, նաև պայմանավորվածություն ձեռք բերեցինք Անիի պատմական կամրջի համատեղ վերանորոգման մասին, հիմա արդեն կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում:
 
Ցավոք, մյուս պայմանավորվածությունը՝ սահմանի մասնակի բացումը, մինչև օրս իրականացված չէ, սակայն այս մասին պայմանավորվածությունը նոր նախարարի հետ վերահաստատել ենք»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play