Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ոգեկոչման միջոցառում կանցկացնի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ
17-04-2024 13:34:22 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան պատիվ Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառումը կկրի «Արդարություն հաստատել` այն ժամանակ և այժմ» խորագիրը:
Միջոցառման ընթացքում ելույթ կունենան Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Վիկտոր Բիյագովը, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ Իսա Քահրամանը, Դոն Սեդերը, նախկին պատգամավոր Հարի Վան Բոմելը, «Ճշմարտության և արդարության կենտրոն»-ի ներկայացուցիչ Գասիա Աբգարյանը։
Ոգեկոչման միջոցառումը կազմակերպվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության հովանու ներքո։