ԵԱՏՄ երկրների և Իրանի ձեռներեցները կշարունակեն համագործակցությունը Ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում


ԵԱՏՄ երկրների և Իրանի ձեռներեցները կշարունակեն համագործակցությունը Ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում

  • 17-04-2024 16:00:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացման գործողությունների ծրագիրը։ Այժմ կողմերի գործարար համայնքները կկարողանան ավելի խոր համագործակցություն իրականացնել։ Այդ մասին հայտնել է ԵՏՀ մամուլի ծառայությունը: 
 
«Եվրասիական տնտեսական համաժողովի հերթական նիստում կմշակվի Իրանի՝ որպես գործընկերոջ մասնակցության հարցը: Հանդիպման շրջանակում նախատեսվում է «ԵԱՏՄ-Իրան» գործարար երկխոսության կազմակերպում և անցկացում»,- ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
 
Այդ նպատակով համապատասխան փոփոխություններ կկատարվեն ԵԱՏՄ գործարար խորհրդի և Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության պալատի միջև գործող համագործակցության հուշագրում կամ կկնքվի նոր փաստաթուղթ։
 
Այդ հարթակի շրջանակում միջոցառումները կիրականացվեն արդյունաբերության փոխգործակցության հեռանկարային ոլորտներում՝ համաձայն համատեղ գործողությունների ծրագրի:
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play