Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին


Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

  • 19-04-2024 13:27:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պնդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել:
 
Որոշ լրատվամիջոցներ հրապարակել էին անգամ «փաստաթղթի» լուսանկարը: Պետքարտուղարությունն ադրբեջանական պետական լրատվական գործակալության հարցմանն ի պատասխան ասել է, որ այս փաստաթուղթը մաքուր ապատեղեկատվություն է:
 
«Այս փաստաթուղթը մաքուր ապատեղեկատվություն է. անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել։ Մենք ձեզ կոչ ենք անում ուսումնասիրել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ի և Հայաստանի հետ համատեղ մամուլի հաղորդագրությանը։ ԵՄ-ի և Հայաստանի հետ բրյուսելյան հանդիպումը կենտրոնացած էր բացառապես Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ, ինչպես նաև աջակցելու Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը», – հարցմանն ի պատասխան հայտարարել է Պետքարտուղարությունը։
 
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն  հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play