Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը


Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը

  • 23-04-2024 10:52:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Այս պահին Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը, ինչը զայրացրել է գյուղացիներին, նրանք պահանջում են բացել այն:
 
Բնակիչները համոզված են, որ այդ հատվածում արդեն չափումներ են իրականացվում և Բաղանիսից Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը հանձնելու նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում: Նրանք կասկածներ ունեն, որ հնարավոր է ժամերի ընթացքում այդ ճանապարհն արդեն անցնի ադրբեջանական կողմին:
 
Պարեկային ծառայության աշխատակիցները որևէ հարցի չեն պատասխանում:
 
Ներկա են նաև Ազգային ժողովի պատգամավորներ:
 
Գյուղացիները չեն թույլատրում նկարահանում անել: Մեկ նկարահանող խմբի բնակիչները հրելով հեռացրին տարածքից:
 
Իրավիճակը լարվել է ուրբաթ օրվանից, երբ Երևանն ու Բաքուն հաղորդեցին, որ «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցման համար վերջնաժամկետ կա՝ մինչև մայիսի 15-ը։
 
Մարդիկ ընդգծում են, որ այս հատվածում սահմանազատման գործընթացը այսպես սկսելը միակողմանի զիջում է, քանի որ հայկական տարածքներ կան օկուպացված Ադրբեջանի կողմից։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play