ՌԴ–ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը` Կիրանցի դեպքերի մասին


ՌԴ–ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը` Կիրանցի դեպքերի մասին

  • 27-04-2024 13:59:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին, դրանք անհրաժեշտ են վիճելի հարցերի լիարժեք լիցքաթափման և կարգավորման համար։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 
Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» հասարակական նախաձեռնությունը հայտնել էր, որ պայմանագրային զինծառայողներ են միանում Կիրանցում բողոքի ակցիային, որի մասնակիցները պահանջում են դադարեցնել Ադրբեջանի հետ սահմանագծման գործընթացը և մի շարք սահմանամերձ տարածքներ ադրբեջանական կողմին հանձնելը:
 
«Մենք չէինք ցանկանա դա մեկնաբանել։ Դուք գիտեք, որ մենք կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը։
 
Մենք կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են ընդհանուր լիցքաթափման և բոլոր վիճելի հարցերի վերջնական կարգավորման համար, որոնք դրված են օրակարգում, որպեսզի շուտափույթ դուրս գանք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,– ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքին ՝ մեկնաբանել Կիրանցում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման դեմ ակցիային պայմանագրային զինծառայողների միանալու մասին տեղեկատվությունը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play