Ադրբեջանի պատկան մարմինները հրաժարվում են հայտնել Ղարաբաղում մնացած հայերի թիվը


Ադրբեջանի պատկան մարմինները հրաժարվում են հայտնել Ղարաբաղում մնացած հայերի թիվը

  • 29-04-2024 13:38:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի պատկան մարմինները չեն հայտնում, թե քանի հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո։
 
«Թուրան» գործակալությունը դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով հայտնել, թե քանի՞ հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում, ի՞նչ պայմաններում են ապրում, ո՞ր երկրի քաղաքացիներ են։
 
Պատասխան նամակը միայն հաստատում է, որ մարտի 28-ին օմբուդսմենը հանդիպել է նրանց։ Լրացուցիչ որևէ տեղեկատվություն չի փոխանցվել։ Փոխարենը նշվել է, որ օրենքի համաձայն՝ օմբուդսմենի գրասենյակը տեղեկատվության տրամադրումը սահմանափակելու իրավունք ունի։
 
Ղարաբաղում խնամքի տանը գտնվող հայերի պարենային ապահովումը դրված է աշխատանքի և սոցապնախարարության վրա։
 
Նախարարությունից ևս «Թուրանի» հարցերին չեն պատասխանել։
 
Գործակալությունը լուսանկար է հրապարակել, որտեղ խնամքի տանը ճաշում են 7 տարեց մարդիկ, ենթադրաբար միայնակ, հիվանդ ու առանց տուն մնացած հայեր։
 
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին ապրիլի սկզբին «Ազատության»-ը հայտնել էր, որ ընդհանուր առմամբ 50-ից ավելի անձի հոկտեմբերից օգնել են տեղափոխվել Հայաստան իրենց ցանկությամբ։
 
Հայկական կողմի որոշ, սակայն որ ստույգ գնահատականներով՝ այս պահին Արցախում մնացած հայերի թիվը երկու տասնյակից էլ քիչ է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play