ԱԺ-ն չընդունեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը


ԱԺ-ն չընդունեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը

  • 30-04-2024 10:59:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նույնպես մերժել էր հայտարարության նախագիծը։
 
51 դեմ, 27 կողմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հայտարարության նախագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը։
 
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և կոչվում է «պիլոտային սահմանազատում», իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է։
 
«Գործընթացը սկսվեց առանց որևէ իրավական հիմնավորման Շուռնուխում, ու տարածքները, որտեղ կային սեփականության վկայականներ, բայց դա չխանգարեց գյուղի մի մասը հանձնել Ադրբեջանին: Առանց որևէ հիմնավորման տվեցին թշնամուն։
 
Հիմա նույնը Տավուշում է»,- ասաց նա։
 
ՔՊ- ական պատգամավոր Մարիա Կարապետյանը իր հերթին հայտարարեց, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին։
 
«Այս պահին ընթացող սահմանազատման ու սահմանագծման գործընթացները ոչ այլ ինչ են, քան Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի վերարտադրության գործընթացներ»,- ասաց նա։
 
Ըստ ՔՊ-ականի՝ Հայաստանի տարածքից ո՛չ զիջվում է, ո՛չ էլ փոխանակվում։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նույնպես մերժել էր հայտարարության նախագիծը։
 
Փաստաթղթում խոսվում է միայն վստահության մթնոլորտի ձևավորումից հետո սահմանագծման և սահմանազատման անհրաժեշտության մասին, այլ ոչ թե ուժային ճնշումների և սպառնալիքների միջոցով։ Նշվում է, որ անհրաժեշտ է առաջին հերթին, որպեսզի Ադրբեջանի զինված ուժերը լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքները, իսկ պաշտոնական Բաքուն դադարեցնի ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաև վերադարձնի հայ ռազմագերիներին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play