Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան


Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

  • 06-05-2024 13:01:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Ես որևիցե բան չեմ բացառում, ես ասում եմ՝ երբ որ քաղաքական առաջարկ կլինի, քաղաքական գործընթաց կլինի, որովհետև ես նույնիսկ չեմ հասկանում, թե սա ինչ պրոցես է: Մենք կրոնապետությո՞ւն ենք, ինչո՞վ ենք մենք հիմա զբաղված, ի՞նչն է առաջարկը»:
 
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հարցին, թե Բագրատ սրբազանի շարժումը կարո՞ղ է համաժողովրդական ընդվզման հանգեցնել:
 
«Քաղաքացին պետք է առաջարկ ունենա, երբ որ ինչ-որ մեկն ասում է՝ ես սրան դեմ եմ, պետք է առաջարկ ունենա՝ ո՞րն է այդ առաջարկը»,- ասաց Սիմոնյանը:
 
Հարցին, թե իշխանությունները պատրաստվո՞ւմ են ընդունել Բագրատ սրբազանին, Սիմոնյանն արձագանքեց. «Հարգելիս, էս ի՞նչ եք հարցնում, ի՞նչ է նշանակում պատրաստ եք ընդունել: Ինձ որևիցե մեկը նման առաջարկ չի արել, ես ընդունելության ժամ ունեմ, բոլոր քաղաքացիներին էլ ընդունում եմ»:
 
Սիմոնյանը նաև վստահեցրեց՝ միակողմանի զիջում չկա, սահմանն են գծում. «Մենք միջազգային նորմերին համապատասխան ենք անում, ո՞րն է այն միջազգային նորմը, որը, ըստ իրենց, խախտված է: Ես ուզում եմ ասել՝ քանի անգամ կարելի է նույն տրամաբանությամբ այն, ինչ որ մենք արել ենք, նույն ձևի տարբեր դերակատարներով կրկնել ու փորձել նույն բանն անել, հասկացանք, նոր բան մտածեք: Մեկ է, վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանին «Բանանի Միհրանին», Վանեցյան Արթուրին բերելու են, ցույց տան, ասեն՝ էս են էս մարդիկ: Նույն դերակատարները գնում են, ուրիշ դեմքով գալիս են, հլը մի հատ եկեք սենց փորձենք, եկեք հույզերի հետ խաղանք»:
 
Հարցին, թե կարծո՞ւմ է Բագրատ սրբազանի ետևում իր մատնանշած անձինք են, վերջինս արձագանքեց. «Լո՞ւրջ եք հարցնում, ո՞ր լրատվամիջոցից եք: «Ազատություն»-ի՞ց եք, հասկանում եմ ձեր հարցը, ինձ հետաքրքիր է ձեր հետևում որ ուժերն են կանգնած: Ես չեմ ուզում ձեր հարցին պատասխանել, որովհետև ակնհայտ հարցերին չեմ պատասխանում»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play