Միրզոյանը կառուցողական է գնահատել Ալմաթիում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը


Միրզոյանը կառուցողական է գնահատել Ալմաթիում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը

  • 13-05-2024 14:58:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Ալմաթիում տեղի ունեցած հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ նման գնահատական տվեց  Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
 
«Մեր վերջին բանակցություններն ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում: Իմ գնահատականն ամբողջապես արտացոլված է կողմերի բանակցությունների արդյունքում տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Եվ այս պահին ավելին ասելու ո՛չ հիմք կա, ո՛չ էլ դրա նպատակահարմարությունը կա: Գործընթացը շարունակվում է, շարունակվում է այն սկզբունքների հունով և սկզբունքներին համահունչ, որոնք մենք հանրահռչակել ենք բազմիցս»,- ասաց նա:
 
Ղազախստանի Ալմաթի քաղաքում մայիսի 10-11-ին տեղի էին ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները:
 
Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play