Արման Բաբաջանյանն անդրադարձել է իրեն առնչվող փաստական տեղեկություններին


Արման Բաբաջանյանն անդրադարձել է իրեն առնչվող փաստական տեղեկություններին

  • 13-05-2024 15:54:05   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իրեն առնչվող մի շարք հրապարակումների:
 
«Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ, որոնք ակտիվորեն տարածում են Բագրատ սրբազանին, Ռոբերտ Քոչարյանին,Սերժ Սարգսյանին սատարող լրատվամիջոցները մեկ անգամ էլ և մեկընդմիշտ տեղեկացնեմ՝ 
Նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կարգադրությամբ, դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատավճռով, այդ թվում վերոգրյալ «փաստական» ապացույցների հիմքով, 08.09.2006թ. դատապարտվեցի 4 տավա ազատազրկման: 
 
Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները ևս բնականաբար ինձ՝ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրիս չեզոքացնելու հանցավոր որոշման հնազանդ դակիչների դերում էին: Անազատության մեջ երկիրը լքելու, խմբագրությունը, թերթը փակելու առաջարկի դիմաց ազատ արձակվելու մի քանի առաջարկ եմ ստացել ԱԱԾ պաշտոնյաների կողմից։ Չեմ համաձայնել։
Արդյունքում կրեցի 3 տարի 6 ամիս ապօրինի ազատազրկումը: 
 
Ազատազրկման վերջում՝ 2009թ․ օգոստոս ամսին առողջական ծանր խնդիրներ ձեռք բերեցի՝ գլխուղեղի նորագոյացության պատճառով օրըստօրե կորցնում էի տեսողությունս։ Սկսեցի անվարժ խոսել։ 
 
Արտերկրում գլխի վիրահատությունը, ճառագայթային բուժումն անհետաձգելի անհրաժեշտություն էր։
 
2021 թվականին 2006-ի ապօրինի դատական ակտը բողոքարկեցի Վճռաբեկ դատարան, որն ընդունեց վարույթ և գործի քննությունը ուղարկեց Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ 
 
2022թ․ արդեն դատարանի որոշմամբ փաստվեց, որ իմ նկատմամբ հարուցված քրեական գործը ապօրինի է, պետք է կարճվեր 2004 թվականի մարտի 1-ին ընդունված ՀՀ օրենքի կիրառմամբ և հետևաբար  ես չէի կարող ազատազրկվել:
 
Դատական ակտով փաստվեց, որ 3 տարի 6 ամիս ժամկետով ապօրինի եմ ազատազրկված եղել»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն