Վաշինգտոնը շարունակում է հավատալ, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը հնարավոր է․ Պատել


Վաշինգտոնը շարունակում է հավատալ, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը հնարավոր է․ Պատել

  • 14-05-2024 10:12:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Վաշինգտոնը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին։
 
Լրագրողը, մասնավորապես, հետաքրքրվել է Պատելից, թե Վաշինգտոնը շփումներ ունեցե՞լ է կողմերի հետ Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո և առհասարակ ԱՄՆ-ն այսօր ինչպիսի? շփումներ ունի Երևանի և Բաքվի հետ խաղաղության բանակցությունների շրջանակներում։
 
Պատելը նշել է՝ Վաշինգտոնը շարունակում է հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է՝ շեշտելով՝ պետքարտուղարն ու մյուսները խորապես ներգրավված են այս հարցում։
 
«Ես կողմերի միջև բանակցությունների վերաբերյալ նորություններ չունեմ, բայց մենք կշարունակենք աջակցել այս գործընթացին», - եզրափակել է Պատելը։
 
Երևանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։
 
Գրեթե մեկ ամիս անց՝ մայիսի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներըհանդիպեցին Ալմաթիում։ Երկու օր տևած հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են շարունակել բանակցությունները հարցերի շուրջ, որտեղ կան տարաձայնություններ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը