ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց. հայտարարություն


ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց. հայտարարություն

  • 15-05-2024 15:56:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, թե իբր ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ միացել են անհասկանալի ինչ-որ հայտարարության, ինչը չի համապատասխանում իրականությանը, այս մասին հայտնում են ԵՊՀ-ից։
 
«Չնայած հանգամանքին, որ քաղաքական մի շարք ուժեր և անհատներ, նենգափոխելով ու խեղաթյուրելով իրականությունը, փորձում են Երևանի պետական համալսարանին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, վստահեցնում ենք՝ ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց։
 
Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը