Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել կիրանցեցի տղամարդկանց հետ


Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել կիրանցեցի տղամարդկանց հետ

  • 17-05-2024 12:18:21   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր գնացել է Կիրանց։
 
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց գյուղի բնակիչներից մեկը։
Նա տեղեկացրեց, որ այժմ մարզպետը փակ հանդիպում է անցկացնում Կիրանցի տղամարդկանց հետ։
 
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները դեմ են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածություններին։ Նրանք մայիսի 16-ից փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը