ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան հայ - թուրքական և հայ - իրանական սահմանին․ ԱԽ քարտուղար


ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան հայ - թուրքական և հայ - իրանական սահմանին․ ԱԽ քարտուղար

  • 17-05-2024 14:47:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում միայն հայ սահմանապահները ծառայություն իրականացնեն, նաև որ ռուս սահմանապահները դուրս գան ՀՀ-Ադրբեջան սահմանին գոյություն ունեցող 17 կետերից, մասնավորապես, Ներքին Հանդից, ինչպես նաև Սիսիանի և Գորիսի բազաներից, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով՝ Մոսկվան ընդունել է առաջարկը։
 
«Նրանք հարցրել են՝ արդյո՞ք Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմաններից նույնպես ուզում եք դուրս գանք։ Մենք ասել են, որ այս՝ «Զվարթնոց», 17 կետեր, Սիսիանի և Գորիսի բազաներ այդտեղ բանավոր պայմանավորվածություններ են և խնդրել ենք այդտեղից դուրս գաք, ինչ վերաբերում է Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանին, դրանք պայմանագրային են, մենք դա այս պահին ձեզ հետ չենք քննարկում», - ասաց Գրիգորյանը։
 
Օրերս նախագահ Պուտինի խոսնակը հաստատել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում։ Ըստ ռուսական կողմի՝ «Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ հայ - թուրքական և հայ - իրանական սահմանին»։
 
Գրիգորյանն ասաց՝ «մենք նման խնդրանք չենք ունեցել»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը