ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ


ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ

  • 21-05-2024 12:49:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մայիսի 21-ին Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ:
 
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տնտեսության, անվտանգության և տարածաշրջանային հարցերում հնարավոր համագործակցության ուղիները: 
Զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին:
 
 
ՀՀ ԱԽ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն