2008 Թ.-Ի ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ<br /> ԳՆԵՐԸ 0,8%-ՈՎ ՆՎԱԶԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ԳՆԵՐԸ 0,8%-ՈՎ ՆՎԱԶԵԼ ԵՆ

  • 03-11-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2008թ.-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցված 0,8% գնանկման վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 6,1% եւ 7,5% գնանկումը: ՀՀ Ազգային վիկագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է կենցաղային էլեկտրաապրանքների, ոսկերչական ապրանքների, շինանյութերի, մշակույթի ապրանքների 0,3-0,2% գնանկում: Վառելիքի, կահույքի, գորգեղենի, անձնապիտո, գեղահարդարման ապրանքների, տեքստիլեղենի, գրենական պիտույքների, հագուստի եւ գործվածքի, կոշկեղենի գները նշված ժամանակահատվածում աճել են 0,1-1,9%-ով, իսկ խոհանոցային սպասքի, լվացող միջոցների եւ դեղամիջոցների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play