2009 Թ.-ին ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ<br /> ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ԿՈՒՂՂՎԻ ԿՐԹԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆԸ<br />


2009 Թ.-ին ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ
ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ԿՈՒՂՂՎԻ ԿՐԹԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆԸ

  • 31-10-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ 2009թ.-ի պետբյուջեի նախագծով քաղաքաշինության ոլորտին հատկացվելու է 30 մլրդ դրամ, որի գերակշռող մասը` 83%-ը, ուղղվելու է կրթական ոլորտի օբյեկտների հիմնանորոգմանն ու շինարարությանը: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, 2008թ.-ի համեմատ մոտ 50%-ով ավելի գումար է հատկացված միայն կրթական օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարության աշխատանքներին, ինչի շնորհիվ 2009թ.-ին կվերանորոգվեն եւ կհիմնանորոգվեն 286 կրթական օբյեկտներ: Նախարարը նշեց, որ մինչեւ 2013թ.-ը երկրաշարժից տուժած մոտ 7 հազար անօթեւան ընտանիքներ կապահովվեն բնակարաններով: Վերջերս սկսվել են բնակարանային շինարարական աշխատանքները Գյումրիի Անի թաղամասում: Զուգահեր կշարունակվի բնակարանների գնման վկայագրերի ծրագիրը, որի շրջանակներում 2008թ.-ին հատկացվել է 2,6 մլրդ դրամ, եւ 4 մարզերում մոտ 500 ընտանիքներ բարելավել են իրենց բնակարանային պայմանները: Աղետի գոտու վերականգնմանը 2009թ.-ի բյուջեով նախատեսված 4 մլրդ դրամից 1,7 մլրդ դրամը կուղղվի բնակշինարարությանը, մնացածը` բնակարանների գնման վկայագրերի ծրագրին, որի շրջանակներում 2009թ.-ին 570-600 ընտանիքներ կբարելավեն իրենց բնակարանային պայմանները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play