ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ<br /> ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ

  • 24-10-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվ Ռուսաստանի, եւ Հայաստանի համար տնտեսական տեսանկյունից կարեւոր է համագործակցությունն էներգետիկայի ոլորտում: Այս կարծիքը հայտնեց տնտեսագետ, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը ՀՀ ԳԱԱ հովանու ներքո գործող Ա.Աղանբեգյանի անվ. Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի կազմակերպած «Հայաստանի եւ Ռուսատանի տնտեսություններն այսօր եւ վաղը» թեմայով «կլոր սեղանի» ժամանակ Նրա խոսքերով, Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգետիկայի ոլորտում տարածաշրջանային առաջատար` ունենալով էլեկտրաեներգիայի էական ավելցուկ: Իսկ Վրաստանը, Թուրքիան, Իրանը եւ Իրաքը ունեն էլեկտրաէներգիայի պակասուրդ, եւ Հայաստանը կարող է մեծ ծավալով եւ շահավետ գնով էլեկտրաէներգիա վաճառել այդ երկրներին, այդ թվում` նաեւ նոր ատոմակայանի, երկու ուղղություններից գազի մատակարարումների հնարավորության, եւ Երեւանի ու Հրազդանի ՋԷԿ-երում նոր արդյունավետ շոգեգազային կայանքների գործարկման շնորհիվ: Այդ կայանքները 1 կվտ էլեկտրաէներգիա արտադրելու համար պահանջելու են կրկնակի անգամ քիչ գազ, քան ներկայումս գործող ջերմակայանքները: Բացի այդ, Հայաստանն ունի դեռեւս չօգտագործվող հիդրոռեսուրսներ եւ փոքր հիդրոէներգետիկայի զարգացման մեծ հնարավորություններ: Ա.Աղանբեգյանի գնահատմամբ, նոր ատոմային էներգաբլոկի կառուցման համար Հայաստանը կարող է օգտագործել Ռուսաստանի արտադրության կայանքները, քանի որ դրանք լավագույններից մեկն են աշխարհում; Դա է պատճատը, որ Չինաստանը մտադիր է անցնել ռուսաստանյան 800 մվտ հզորությամբ կայանքներով ատոմային էլեկտրակայանների զանգվածային շինարարությանը, եւ համապատասխան համաձայնություն է կնքել Ռուսաստանի հետ: Ընդ որում, Ա.Աղանբեգյանի տվյալներով, ներկայումս տնտեսական արդյունավետություն ապահովող ատոմային էներգաբլոկը պետք է ունենա առնվազն 800 մվտ հզորություն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն