ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տաշիր քաղաքի դպրոցներից մեկում ուսուցիչը հարվածել է երեխաներին և մտցրել պահարան․ բացառիկ տեսանյութ


 

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տաշիր քաղաքի դպրոցներից մեկում ուսուցիչը հարվածել է երեխաներին և մտցրել պահարան․ բացառիկ տեսանյութ

  • 20-12-2024 15:43:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Տաշիր քաղաքի Արտակ Խաչատրյանի անվան դպրոցում լարված մթնոլորտ է։
 
ArmLur.am-ը դպրոցից ահազանգ է ստացել, թե ինչպես է մաթեմատիկայի նպատակային դասաժամին ուսուցիչը ուշացման համար հարվածում 10-րդ դասարանի տղաներին և պատժելու նպատակով նրանց մտցնում պահարանի մեջ և փակում դուռը։
 
Նշենք, որ դպրոցի փոխտնօրենը ներկայումս Նարինե Բաղդասարյանն է, իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Ռոզա Դավթյանը։
 
Ըստ դպրոցից ArmLur.am-ին հասած ահազանգի՝ փոխտնօրեն Բաղդասարյանի ժամկետը լրանալուց հետո նա իր ընկերուհուն է նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ ինքն էլ զբաղեցնում է դպրոցում մանկավարժական մասնագիտական աջակցության գծով փոխտնօրենի պաշտոնը, սակայն ըստ ահազանգած ծնողների՝ ողջ դպրոցը կառավարում է հենց Նարինե Բաղդասարյանը։
 
Հաշվի առնելով որ երեխաները անչափահաս են, նրանց դեմքերը չեն ցուցադրվում ։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
 
Քնար Մանուկյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը