Սկսել է գործել Հայաստանի Հանրապետության ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքը` www.azdarar.am-ը


Սկսել է գործել Հայաստանի Հանրապետության ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքը` www.azdarar.am-ը

  • 08-04-2011 17:18:35   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ապրիլի 7-ից սկսել է գործել Հայաստանի Հանրապետության ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքը` www.azdarar.am: Կայքի վարումը, տեխնիկական սպասարկումը, կայքում տեղեկատվության զետեղման հետ կապված հարցերի քննարկումը եւ կայքի հետ կապված այլ հարցերի լուծումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: Ըստ ՀՀ Արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքի ստեղծումը պայմանավորված է 2007 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված եւ 2007 թվականի մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրված ,Ինտերնետով հրապարակային ծանուցման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով, որի երկրորդ հոդվածում ասվում է. ,Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատվությունը պարունակող հայտարարությունը պետք է տեղադրվի նաեւ http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (այսուհետ` կայք)ե: Նշված օրենքի պահանջների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 2011 թվականի փետրվարի 17-ին ընդունել է N174-Ն որոշումը ,Ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության ընդունման, կայքը վարող անձին փոխանցման, կայքում հայտարարությունների տեղադրման եւ արխիվացման ժամկետների սահմանման կարգը եւ հայտարարության տեքստը ներկայացնելու էլեկտրոնային ձեւաչափը հաստատելու մասինե:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play