Իրանի ԱԳ նախարարը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը նշել է, որ շատ տպավորված է Հայաստան կատարած այցով


 

Իրանի ԱԳ նախարարը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը նշել է, որ շատ տպավորված է Հայաստան կատարած այցով

  • 25-03-2025 17:23:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար:

Իրանի ԱԳ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար` նշելով, որ շատ տպավորված է Հայաստան կատարած իր այցով:Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր:

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն